Կախա Կալաձե. Ես աջակցում եմ բոլոր այն լրագրողներին, ովքեր լուսաբանում են հանրահավաքները և ենթարկվում են բուլինգի
Կախա Կալաձե. Ես աջակցում եմ բոլոր այն լրագրողներին, ովքեր լուսաբանում են հանրահավաքները և ենթարկվում են բուլինգի

Անհավատալի է այն, ինչ մենք տեսանք «Հանրային հեռարձակողի» առնչությամբ,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կալաձեն իր աջակցությունն է հայտնել «Հանրային հեռարձակողի» աշխատակիցներին, ինչպես նաև բոլոր այն լրագրողներին, ովքեր լուսաբանում են ցույցերը և ենթարկվում են ճնշումների և բռնությունների։

«Առաջին հերթին ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել բոլոր լրագրողներին, քանի որ մենք լավ ենք տեսնում և դիտարկում թե ինչքան են ձեզ բռնության ենթարկում, ինչ վիրավորանքների եք դիմանում թեկուզ հանրահավաքների լուսաբանման ժամանակ։ Այս ճնշումն ու ահաբեկումն ուղղակի անհավատալի է։ Այս մարդիկ չեն փոխում իրենց ձեռագիրը։ Հիշում ենք՝ տարիներ առաջ, երբ ներխուժեցին «Իմեդի» հեռուստաընկերություն, այսօր նույն բանն են անում, ուղղակի մի քիչ պակաս ռեսուրս ունեն այս ամենի համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, «Հանրային հեռարձակողի» յուրաքանչյուր աշխատակցին ամուր կանգնելու համար։ Պարզապես աներևակայելի են նման գործողությունները, թեկուզ այս հեռուստատեսության առջև»,- ասել է Կախա Կալաձեն։