Կախա Կալաձե. Երկխոսությունն այլընտրանք չունի, թիմը կորոշի, թե ով պետք է ներկա լինի վարչապետի հետ միասին բանակցությունների սեղանին:
Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի խոսքով, երկխոսությունն ու բանակցությունները այլընտրանք չունեն:
Նրա խոսքով, թիմը կորոշի, թե ով պետք է ներկա լինի վարչապետի հետ միասին բանակցությունների սեղանին:
«Երկխոսությունն այլընտրանք չունի, թիմը կորոշի, թե ով պետք է լինի վարչապետի հետ բանակցությունների սեղանի շուրջ: Կցանկանայի շեշտել, որ բանակցությունները, երկխոսությունն այլընտրանք չունեն: Եթե մենք մտածում ենք մեր երկրի ապագայի, երկրի զարգացման մասին, որպեսզի երկրում լինի կայունություն, խաղաղություն, կարողանանք արագ հաղթահարել համավարակը, դրա համար երկրում անհրաժեշտ է հանգստություն, կայունություն: Ես ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ երկխոսությունը, զրույցը, ինչպես նաև փոխզիջումները այլընտրանք չունեն», – ասաց Կախա Կալաձեն: