Կախա Կալաձե. Երկրում հաստատ խաղաղություն և զարգացում կլինի, քայլեր կձեռնարկվեն եվրաինտեգրման ճանապարհին
Կախա Կալաձե. Երկրում հաստատ խաղաղություն և զարգացում կլինի, քայլեր կձեռնարկվեն եվրաինտեգրման ճանապարհին

«Երկրում խաղաղություն և զարգացում կլինի, քայլեր կձեռնարկվեն եվրաինտեգրման ճանապարհին»,- տեսաուղերձում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կալաձեի խոսքով, ցավոք, կան որոշակի ուժեր՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս, որոնք վերջին օրերին փորձել են քաոս ստեղծել երկրում։

«Ես կցանկանայի դիմել ձեզ՝ մեր երկրի քաղաքացիներին, և ասել, որ անպայման կլինի խաղաղություն, զարգացում և բոլոր քայլերը կձեռնարկվեն մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին», – ասել է Կախա Կալաձեն։