Կախա Կալաձե. Երկրի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին, երեկոյան, իսկ ակցիա-ցույցը նախատեսված է առավոտյան ժամերին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարում է, որ երկրի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, իսկ ակցիա-ցույցը նախատեսված է Ռուսթավելի պողոտայում առավոտյան ժամերին։
Այս մասին նա հայտարարեց՝ ի պատասխան համապատասխան հարցի ու նշեց, որ հատկապես երեխաները սպասում են ամանորյա տրամադրություն ստեղծելուն։
«Մենք մի շարք պարզաբանումներ արեցինք Ամանորի հետ կապված, որին հատկապես անհամբեր սպասում են մեր երեխաները։ Կարեւոր է, որ քաղաքապետարանն ամեն ինչ անի համապատասխան տրամադրություն ստեղծելու համար։ Վաղը՝ առավոտյան, նախատեսված է ընդդիմության հավաք-ցույցը, ինչ վերաբերում է տոնածառի լուսավորությանը, այն առավոտյան ոչ ոք չի նախատեսում։ Մենք 19:00-ին հայտարարեցինք միջոցառման մասին և բոլորին հրավիրեցինք երեխաների, թոռների հետ գալ, միասին վառել տոնածառը և ցանկություններ մտապահել»,- ասել է Կախա Կալաձեն։
Ինչ վերաբերում է «Ամանորյա գյուղին», ապա, ըստ Թբիլիսիի քաղաքապետի, առաջիկա մի քանի օրերին հանրությանը կտրամադրի ճշգրիտ տեղեկատվություն դրա բացման մասին։
«Ամանորյա գյուղը» կբացվի քիչ ուշ։ Վաղը կլուսավորվի մայրաքաղաքը, կլուսավորվի գլխավոր տոնածառը, իսկ «Ամանորյա գյուղի» մասին տեղեկությունը հանրությանը կտրամադրենք քիչ ուշ»,- ասաց մայրաքաղաքի քաղաքապետը։