Կախա Կալաձե. Խորհրդարան մտնելը շատ ծանր իրավիճակում կդնի «Ազգային շարժմանը», ինչպես նաև չմտնելը
«Ազգային շարժումը» ծայրահեղ ծանր իրավիճակում կհայտնվի, երբ մտնի խորհրդարան, ինչպես նաև առանց մտնելու, – լրագրողներին ասաց մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, խորհրդարան մտնելու հարցը պետք է որոշեն քաղաքական կուսակցությունները, սակայն որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել:
«Ստորագրվեց կոնկրետ փաստաթուղթ, և մենք՝ «Վրացական երազանքս», հետևողականորեն կատարում ենք այս համաձայնագիրը: Հուսանք, որ մյուս կուսակցությունները նույնպես կանեն նույնը: Սակայն, ինչ վերաբերում է մասնավորապես «Ազգային շարժմանը», նրանք գտնվում են շատ ծանր վիճակում: Խորհրդարան մտնելը շատ ծանր իրավիճակում կդնի նրանց, ինչպես նաև չմտնելը», – ասաց Կախա Կալաձեն: