Կախա Կալաձե. Խաղաղությունը բերում է զարգացում, առաջընթաց, և այն ընթացքը, որը «Վրացական երազանքը» Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ ունի, անպայման կշարունակվի
Կախա Կալաձե. Խաղաղությունը բերում է զարգացում, առաջընթաց, և այն ընթացքը, որը «Վրացական երազանքը» Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ ունի, անպայման կշարունակվի

«Վրացական երազանք» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն այսօր հանդիպումներ է անցկացրել «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության Սաբուրթալո, Վակե, Սամգորի, Քրթանիսի և Մթացմինդա շրջանների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են նախընտրական գործընթացը, մայրաքաղաքում ընթացող և պլանավորված նախագծերը, ապագայի ծրագրերը։

Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցության անդամներին ինչպես կուսակցական գործունեության, այնպես էլ երկրի զարգացման մեջ ներդրած ավանդի համար։

«Մենք այս երկրի շարքային զինվորներն ենք, ծառայում ենք նրա շահերին։ Իհարկե, Վրաստանին անհրաժեշտ են գործընկերներ, բարեկամներ, ովքեր հարգում են վրաց ժողովրդի ընտրությունը, երկրի ինքնիշխանությունը, բայց ոչ տերեր, որոնք իրենց շահերը մեզ են պարտադրում։ Բոլորն ունեն իրենց ռազմավարական շահերը, ինչպես մենք, և մենք հստակ գիտենք՝ ինչն է անհրաժեշտ Վրաստանի զարգացման համար։ Դա երկարաժամկետ խաղաղությունն է, մեր ինքնության պաշտպանությունն ու զարգացումը։ Մեր անելիքը ուրիշը չի անի, մենք պետք է ինքներս հոգանք դրա մասին և ստեղծենք ամուր հիմք մեր երկրի ապագայի համար։ Այն ուղին, որով «Վրացական երազանքն» ընթանում է Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ, կշարունակվի։ Խաղաղությունն է բերում զարգացում, առաջընթաց, և այս քաղաքականությունը կշարունակվի», – նշել է Կալաձեն հանդիպումների ընթացքում։

Կուսակցական գրասենյակներում կայացած հանդիպումներին մասնակցել են նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդում «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածուները։