Կախա Կալաձե. Վրաստանն ունի հայրենասեր իշխանություն, որի համար Վրաստանը պարզապես երկիր չէ, Վրաստանը հայրենիք է

10:56, 25.11.2022

Գոնե մի փաստ ներկայացնեն, որ Վրաստանի իշխանությունը գաղտնի կամ ոչ գաղտնի համագործակցում է Ռուսաստանի հետ,- այս մասին «Իմեդի LIVE» հաղորդման ժամանակ ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ կառավարության համագործակցության մասին խոսակցությունները «շատ մեծ սուտ են եւ շատ մեծ կեղտ»։

«Վրաստանն ունի հայրենասեր իշխանություն, որի համար Վրաստանը պարզապես երկիր չէ, Վրաստանը հայրենիք է։ Մենք պաշտպանելու ենք մեր երկրի շահը և պաշտպանելու ենք այս երկրում ապրող մարդկանց շահերը։ Եթե ​​մենք պատժամիջոցներ կիրառեինք, մեզ դիտողություն էին անում պատժամիջոցներին չմիանալու համար։ Ո՞վ կտուժեր, եթե մենք միանայինք պատժամիջոցներին: Էլի մենք, էլի մեր երկիրը, էլի մեր գյուղացին, էլի նա, ով 24 ժամ աշխատում է մի բան անելու ու եկամուտ ստանալու համար։ Դա ուղղակի ամոթալի է»,- ասել է Կալաձեն։

Նմանատիպ