Կախա Կալաձե. Վրաստանը մաքուր էներգիայի տեսքով մեծ ռեսուրս ունի, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ ռեսուրսը ռացիոնալ օգտագործվի ի շահ մեր երկրի
Կախա Կալաձե. Վրաստանը մաքուր էներգիայի տեսքով մեծ ռեսուրս ունի, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ ռեսուրսը ռացիոնալ օգտագործվի ի շահ մեր երկրի

Էլեկտրաէներգիայի առումով մեր երկիրն ունի անկախ երկիր լինելու հնարավորություն,- այս մասին լրագրողներին ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կախա Կալաձեն գնահատել է Սև ծովով էլեկտրաէներգիա փոխանցող ստորջրյա մալուխի նախագիծը, որն այսօր ստորագրել են Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան։

«Ես ողջունում եմ այս կարեւոր որոշումը։ Ես միշտ ասել եմ և հիմա էլ կկրկնեմ, որ մեր երկիրն ամենակարևոր երկիրն է էներգետիկ և քաղաքական դիրքորոշման առումով։ Վրաստանը մաքուր էներգիայի տեսքով շատ մեծ ռեսուրսներ ունի, և իհարկե մենք պետք է ամեն ինչ անենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ ռեսուրսները ճիշտ և ռացիոնալ օգտագործվեն՝ ի շահ մեր երկրի։ Մեր երկիրն ունի էլեկտրաէներգիայի առումով անկախ երկիր լինելու հնարավորություն։ Հիշում եմ, որ իմ՝ որպես նախարար պաշտոնավարման ընթացքում իրականացվել են բազմաթիվ հիդրոէլեկտրակայանների, ՋԷԿ-երի նախագծեր, և, իհարկե, վարչապետի որոշումը նոր նախագծերի իրականացման վերաբերյալ, որոնք կբերեն մեր երկրի էներգետիկ ազատությանը ողջունելի է»,- ասել է Կախա Կալաձեն։

Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան ստորագրել են Սև ծովով էլեկտրաէներգիա փոխանցող ստորջրյա մալուխի նախագիծը։