Կախա Կալաձե. Ուրախ կլինեմ, որ ավելի շատ կուսակցություններ մտնեն խորհրդարան, դա քաղաքակիրթ կլինի
Ուրախ կլինեմ, որ ավելի շատ կուսակցություններ մտնեն խորհրդարան, դա քաղաքակիրթ կլինի, – լրագրողներին ասաց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ պատասխանելով «Ազգային շարժման» մասին հարցին:
Նա ասաց, որ իրավունք չունի հոդորել կամ պահանջել որևէ կուսակցությունից մտնել խորհրդարան:
«Բոլոր կուսակցություններն իրենք են որոշում կայացնում, ես իրավունք չունեմ և հիմք չունեմ զանգահարելու կամ խնդրելու որևէ մեկին մտնել խորհրդարան:
Ուրախ կլինեմ, որ ավելի շատ քաղաքական կուսակցություններ մտնեն խորհրդարան, շարունակեն աշխատել և դա քաղաքակիրթ կլինի, ինչպես դա տեղի է ունենում զարգացած երկրներում: Իհարկե, դա միայն կօգնի մեր երկրին և երկրի ժողովրդավարական զարգացմանը», – ասաց Կալաձեն: