Կախա Կալաձե. Վակեի այգու հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ
Վակեի այգու հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթից,- այս մասին ն շել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ Վակեի այգու հիմնանորոգման շնորհանդեսին խոսելիս:
«Հասարակության հետ անցկացվել են բազմաթիվ հանդիպումներ: Ով մասնակցելու ցանկություն ուներ, դրա հնարավորությունը եղել է բազմիցս: Ինչ վերաբերում է Վակեի այգու նորացմանը, աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ: Քանի որ Վակեի այգին մշակութային ժառանգության հուշարձան է, միջամտություն և նորույթներ չեն լինի: Այն ինչ կա, դա կվերանորոգվի: Դա վերաբերում է կոյուղային և ոռոգման համակարգերի կարգավորմանը»,- հայտարարել է Կալաձեն: