Կախա Կալաձե. Թբիլիսիում հասարակական տրանսպորտն իր աշխատանքը կվերսկսի, հավանաբար, հունիսին
Հասարակական տրանսպորտն իր աշխատանքը կվերսկսի, հավանաբար, հունիսին,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
ԻՆչպես հայտարարում է Կալաձեն, դեռևս չունենք հրահանգներ, ինչ կանոններ պետք է գործեն հասարակական տրանսպորտի աշխատանքի ժամանակ:
Կալաձեի խոսքով, երբ կայացվի որոշում, Թբիլիսիի քաղաքապետարանը և համապատասխան ծառայությունները պատրաստ են, որպեսզի հասարակական տրանսպորտը սպասարկի քաղաքի բնակչությանը:
«Ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտնի է: Մենք տեղեկություն չունենք: Այս հարցը բարձրացրել են համակարգող խորհրդի նիստին, քանի որ հասարակության կողմից մեծ հետաքրքրություն կա: Սպասում ենք հրահանգների, թե ինչ կանոններ պետք է գործեն հասարակական տրանսպորտի աշխատանքի ժամանակ:
Մենք լիարժեք կերպով պատրաստ ենք: Երբ կայացվի որոշում, Թբիլիսիի քաղաքապետարանը և համապատասխան ծառայությունները պատրաստ են, որպեսզի հասարակական տրանսպորտը սպասարկի քաղաքի բնակչությանը: Հասարակական տրանսպորտն իր աշխատանքը կվերսկսի, հավանաբար, հունիսին,»,- հայտարարել է Կալաձեն: