Կախա Կալաձե. Թբիլիսիում բնակվող սոցիալապես անապահով թոշակառուները կօգտվեն 500 լարի վաուչերից
Թբիլիսիում բնակվող սոցիալապես անապահով թոշակառուները կօգտվեն 500 լարի վաուչերից, – հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի՝ կառավարության նիստին:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, թոշակառուները կկարողանան օգտագործել այս վաուչերը՝ ընտանեկան բժշկի կողմից նշանակված տարբեր դեղամիջոցներ գնելու համար:
«Թբիլիսիում բնակվող սոցիալապես անապահով թոշակառուներին ցանկանում եմ նորություն հայտնել, սրանք այն մարդիկ են, ովքեր ամենածանր վիճակում են, ամենաշատ աջակցության կարիքն ունեն: Թիմը ներկայացրել է նոր ծրագիր, որը մենք սկսում ենք իրականացնել: 500 լարի վաուչերներ, որպեսզի նրանք ունենան ընտանեկան բժշկի նշանակած տարբեր դեղամիջոցներ, սրտանոթային, ցավազրկող, քրոնիկ հիվանդությունների բուժման և այլ դեղամիջոցներ: Այս վաուչերով նրանք կկարողանան ձեռք բերել այն, ինչը կարևոր է: Այս ծրագրի իրականացումը Թբիլիսիի բյուջեի համար կարժենա 20 մլն լարի: 40 հազար սոցիալապես անապահով թոշակառուներ կօգտվեն ծրագրից, ինչը շատ կարևոր է», – ասաց Կախա Կալաձեն: