Կախա Կալաձե. Սխալ եմ համարում քաղաքական բախման մեջ գաղտնի ձայնագրման մեթոդի օգտագործումը
Սխալ եմ համարում քաղաքական բախման մեջ գաղտնի ձայնագրման մեթոդի օգտագործումը, – գաղտնի ձայնագրությունների հարցը մեկնաբանելիս ասաց մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ինչպես հայտարարել է Կախա Կալաձեն, նա սխալ է համարում քաղաքական առճակատման մեջ գաղտնի ձայնագրման մեթոդը:
«Ես նախկինում չեմ մեկնաբանել գաղտնի ձայնագրությունների բովանդակությունը, չեմ պատրաստվում դա անել նաև այս անգամ: Սխալ եմ համարում քաղաքական առճակատման մեջ գաղտնի ձայնագրման մեթոդի օգտագործումը: Առաջիկա օրերին դուք և հասարակությունը հնարավորություն կունենաք էլ ավելի շատ տեղեկատվություն ստանալու», – ասաց Կախա Կալաձեն: