Կախա Կալաձե - Շնորհավորում եմ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը բոլորին, ում համար ճնշումը, ցեղասպանությունը և մարդկանց սպանությունը մեծագույն չարիք են
Կախա Կալաձե - Շնորհավորում եմ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը բոլորին, ում համար ճնշումը, ցեղասպանությունը և մարդկանց սպանությունը մեծագույն չարիք են

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրվա առթիվ և մաղթել երկար կյանք։

Ինչպես նա նշեց լրատվամիջոցներին, վրացիները դեռ պետք է պայքարեն ֆաշիզմի դեմ, բայց ի վերջո բարին հաղթելու է։

«Այս օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորին, ում համար ճնշումը, ցեղասպանությունը, ընտանիքներին դժբախտացնելը, մարդկանց սպանելը մեծ չարիք է։ Ֆաշիզմը կործանարար արդյունքներ բերեց աշխարհին, և մեր հայրենակիցներից շատերը զոհվեցին։ Շնորհակալություն մեր հերոս վետերաններին, մաղթում եմ առողջություն և երկար տարիների կյանք։ Ցավոք սրտի, այսօր էլ մենք պետք է պայքարենք ֆաշիզմի դեմ, բայց բարին միշտ հաղթելու է չարին ու արմատականությանը»,- ասել է Կախա Կալաձեն։