Կախա Կալաձե. Սամգորի-Լիլոյի վերգետնյա մետրոյի նախագիծը կիրականացվի գումար ձեռքբերելուց անմիջապես հետո
Սամգորի-Լիլոյի վերգետնյա մետրոյի նախագիծը կիրականացվի գումար ձեռքբերելուց անմիջապես հետո,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հարցին ի պատասխան, ինչու չի սկսվել Սամգորի-Լիլոն կապող մետրոյի շինարարությունը:
Թբիլիսիի քաղաքապետի մեկնաբանմամբ, նախագիծը կապված է բավականին մեծ գումարների հետ, որի հնարավորությունն այսօր բյուջեն չունի:
«Նախագիծը կա, մոտ 150 միլիոն դոլլար արժողության է, մի քիչ ավել: Խոսքը մեծ գումարների մասին է: Երբ ձեռք կբերենք գումար, իհարկե, այս նախագիծը կիրականացվի: Ինչպես նաև, այժմ ընթանում է հետազոտություն, որքանով ճիշտ կլինի Ռուսթավիի հետ մետրոյով կապվելը: Այդ առնչությամբ ևս կինի ընդհանուր հետազոտություն և այնուհետև կկայացվի որոշում»,- նշել է քաղաքապետը:
Թբիլիսին և Ռուսթավին կապող վերգետնյա մետրոյի նախագծի համաձայն, վերգետնյա մետրոն նախնական փուլում «Սամգորի» մետրոկայանը կկապի Լիլոյի շուկայի և օդանավակայանի հետ: