Կախա Կալաձե. Պատրաստ ենք, կատարել բոլոր այն հանձնարարականները, որոնք կտան բնագավառի մասնագետները
Բոլոր այն հանձնարարականները, որոնք տրվել են բնագավառի մասնագետների կողմից, իհարկե, լիարժեք պատրաստակամություն կա և դրանք կկատարվեն,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Բացի այդ, Կալաձեն լրագրողների հետ զրույցում մեկ անգամ ևս նշել է, որ Թբիլիսիի մանկապարտեզների սաների ծնողները սննդամթերք կկարողանանք ստանալ սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի մեկը:
«Մանկապարտեզները կբացվեն հոկտեմբերի մեկին: Խոսվում էր սեպտեմբերի 15-ի մասին, սակայն ուսուցումը կմեկնարկի հոկտեմբերի մեկին: Երեկ կառավարության նիստին իմ տեղակալ Իլիա Էլոշվիլուն հանձնարարեցի, որ այս երկու շաբաթների ընթացքում այն սննդամթերքը, որը պետք է երեխաներն ընդունեին մանկապարտեզներում, փոխանցվի ծնողներին: Հոկտեմբերի մեկից և հիմա էլ, մեր կողմից կա պատրաստակամություն, կատարել բոլոր այն հանձնարարականները, որոնք կտրվեն բնագավառի մասնագետների կողմից»,- հայտարարել է Կախա Կալաձեն: