Կախա Կալաձե. Պատրաստ ենք հանդիպել ընդդիմությանը, ինչպես միասին, այնպես էլ՝ կուսակցություններին անհատապես
Կոնկրետ մեկ կուսակցությունը և նրա միավորումները չունեն համաձայնության գալու ցանկություն, սակայն ընտրական համակարգի հետ կապված պարտադիր կգանք համաձայնության,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ընտրական համակարգի մասին երկխոսության հարցով:
Կախա Կալաձեն ընդգծում է երկխոսության անհրաժեշտությունը և ասում, որ կառավարող թիմը պատրաստ է հանդիպել ընդդիմությանը, ինչպես միասին, այնպես էլ՝ կուսակցություններին անհատապես:
«Մենք քաղաքական տարբեր կուսակցություններին կոչ ենք անում, նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին են կոչ անում միջազգային բարեկամները, ռազմավարական գործընկեր երկիր ԱՄՆ-ը, որ անհրաժեշտ է երկխոսություն, նստել բանակցությունների սեղանի շուրջ և գալ համաձայնության: Եթե նրանք չհամաձայնվեն և ընտրական համակարգի հետ կապված չգանք համաձայնության, ընտրությունները կանցկացվեն այժմյան խառը համակարգով: Երկխոսությունն անչափ կարևոր է կառավարող թիմը պատրաստ է հանդիպել ընդդիմությանը, ինչպես միասին, այնպես էլ՝ կուսակցություններին անհատապես, դրա խնդիրը չկա»,- հայտարարել է Կախա Կալաձեն: