Կախա Կալաձե. Պարտադիր է բժշկական դիմակ կրել ինչպես միկրոավտոբուսում, այնպես էլ՝ ավտոբուսում և մետրոյում, մենք կենթարկվենք բնագավառի մասնագետների բոլոր պահանջներին
Մենք կենթարկվենք բոլոր պահանջներին, որոնք տալիս են բնագավառի մասնագետները և պարտադիր է բժշկական դիմակ կրել ինչպես միկրոավտոբուսում, այնպես էլ՝ ավտոբուսում և մետրոյում,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, տրանսպորտի թանկացման մասին խոսակցություն չի եղել և չկա:
«Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, վաղվանից սկսում է աշխատանքը: Բոլոր պահանջները, որոնք ներկայացնում են բնագավառի մասնագետները, կկատարվեն: Ավտոբուսներն ամենօրյա ռեժիմով կախտահանվեն: Բացի այդ, ասացին, որ չի կարելի միացնել օդորակիչները, այլ՝ պատուհանները պետք է լինեն բաց և այդպես օդափոխվի: Մենք կենթարկվենք բոլոր պահանջներին, որոնք տալիս են բնագավառի մասնագետները և պարտադիր է բժշկական դիմակ կրել ինչպես միկրոավտոբուսում, այնպես էլ՝ ավտոբուսում և մետրոյում»,- հայտարարել է Կախա Կալաձեն: