Կախա Կալաձե. Միխեիլ Ղավելաշվիլին կլինի արժանի նախագահ, ով կծառայի երկրին ու ժողովրդին
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորել է երկրին նոր նախագահի ընտրության կապակցությամբ։ Այդ մասին նա խոսել է լրատվամիջոցների հետ։
Կախա Կալաձեն Միխեիլ Ղավելաշվիլիին հաջողություն է մաղթել նախագահի պաշտոնում։
«Ցանկանում եմ շնորհավորել Վրաստանին՝ ի դեմս Միխեիլ Ղավելաշվիլիի նոր նախագահի ընտրության։ Նրան հաջողություն եմ մաղթում։ Վստահ եմ, որ նա լինելու է արժանի նախագահ, արժանի մարդ, ով ծառայելու է երկրին ու ժողովրդին։
Ամենակարևորն այն է, որ սիրես քո երկիրը և քայլեր ձեռնարկես, որոնք անհրաժեշտ են քո հայրենիքի և նրա ապագայի համար»,- ասել է Կախա Կալաձեն։