Կախա Կալաձե. Մեծ հույս ունեմ, որ ընդդիմությունում կան մարդիկ, ովքեր պետականորեն են մտածում
Մեծ հույս ունեմ, որ ընդդիմությունում կան մարդիկ, ովքեր պետականորեն են մտածում, չնայած բոլորի մասին անհնար է դա ասել,- այսպես է արձագանքել «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Կախա Կալաձեն՝ ընտրություննների երկրորդ փուլում ընդդիմության բոյկոտին:
Բացի այդ, Կալաձեի խոսքով, հասարակությունը քաղաքական գործիչների համար քվեարկել է, որպեսզի նրանք աշխատեն խորհրդարանից:
«Այսօր ես քվեարկել եմ հանուն երկրի խաղաղության, կայունության, տնտեսական զարգացման և հաջողակ Վրաստանի, որը շատ կարևոր է, այս ամենն անհրաժեշտ է մեր երկրին: Ինչ վերաբերում է քաղաքական փակուղուն, գիտեք, որ բանակցություններն սկսված են, ներգրավված են դեսպանները, որի համար նրանց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Կարծում եմ, ընդդիմությունն այսօր առկա իրավիճակում պետք է խելամիտ գործի: Ընդդիմությունը պետք է մտնի խորհրդարան և շարունակի աշխատանքը: Վերաընտրություններ անցկացնելու հիմք գոյություն չունի: Հասարակությունը քվեարկել է քաղաքական թիմերի, քաղաքական գործիչների համար, որպեսզի նրանք աշխատեն խորհրդարանից, համապատասխանաբար, մեծ անպատասխանատվություն է, կանգնել փողոցում և չգնահատել ընտրողին: Հույս ունեմ, որ ընդդիմությունում կան մարդիկ, ովքեր պետականորեն են մտածում, չնայած բոլորի մասին անհնար է դա ասել»,- հայտարարել է Կախա Կալաձեն: