Կախա Կալաձե. Մեր ճանապարհն ու ընտրությունը եվրոպական մեծ ընտանիքին անդամակցելն է, բարեփոխումներ իրականացնելու համար որոշ ժամանակ է պետք
Մեր ուղին և ընտրությունը եվրոպական մեծ ընտանիքին միանալն է: Մենք արդեն իսկ հստակ քայլեր ենք ձեռնարկել դեպի ՆԱՏՕ, – ասաց «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
«Այն փաստը, որ մենք մասնակցում ենք տարբեր խաղաղարար, զինված առաքելությունների, օրինակ՝ Աֆղանստանում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հնարավորինս շուտ դառնանք ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Եվրոպայի լիիրավ անդամ: Ես շատ լավ հասկանում եմ, որ որոշ ժամանակ է պետք բարեփոխումներ իրականացնելու համար, որոշ քայլեր պետք է ձեռնարկվեն, բայց ամեն ինչ արվելու է, որ դա տեղի ունենա», – ասաց Կալաձեն:
Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրապարակված վերջնական փաստաթղթում աջակցություն է հայտնվում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը: