Կախա Կալաձե. Մենք ռիսկի ենք դիմել սկսելով այս կարևոր բարեփոխումը, որը կենսական նշանակություն ունի մեր քաղաքի համար
Մենք ռիսկի ենք դիմել սկսելով այս կարևոր բարեփոխումը, որը կենսական նշանակություն ունի մեր քաղաքի համար, – ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ներկայացնելով տրանսպորտային քաղաքականության ուղղությամբ իրականացված նախագծերի վերաբերյալ զեկույցը:
Կախա Կալաձեի խոսքով, բարեփոխման մեկնարկից առաջ խորհրդակցություններ են անցկացվել արտասահմանցի մասնագետների հետ:
«Երբ մենք որոշեցինք սկսել այս բարեփոխումը, մենք հանդիպում ունեցանք օտարերկրյա մասնագետների հետ: Նրանց առաջին հարցն այն էր, թե մենք պատրա՞ստ ենք իրականացնել այս բարեփոխումը, քանի որ նրանք շատ լավ գիտեին, որ այս բարեփոխման իրականացումը կարող է հանգեցնել քաղաքացիների որոշակի խմբերի վիրավորմանը: Երկրորդ հարցը՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք բարեփոխումների իրականացման ընթացքում քաղաքականությունը չբերել այս դաշտ: Երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը նման որոշումներ կայացնելիս, իհարկե, հաճախ լինում է նահանջ, ինչը շատ վատ է, բայց մենք այդ որոշումը կայացրեցինք և գնացինք այդ քայլին: Մենք ռիսկի դիմեցինք սկսելով այս կարևոր բարեփոխումը», – ասաց Կախա Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակչությանը աջակցության համար:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մայրաքաղաքի բնակիչներին աջակցության ու օգնության համար: Մենք, անձամբ, ես ու իմ թիմակիցներն ամեն օր զգում ենք այդ աջակցությունը: Իհարկե, այս ամենը գնահատելի է: Մենք կանենք հնարավորը, որպեսզի այս քաղաքը դառնա առավել հարմարավետ ապրելու համար՝ ամենականաչ գոտին, համապատասխան ենթակառուցվածքներով, լավ կազմակերպված հասարակական տրանսպորտով: Մենք ամեն ինչ կանենք համատեղ ջանքերով, որպեսզի այդ ուղղությունները հնարավորինս կարգավորվեն», – ասաց Կախա Կալաձեն: