Կախա Կալաձե. Մարդու կյանքից առավել արժեքավոր բան չկա, ամեն բան կորցնում է իր իմաստը՝ Գորի քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի ֆոնին
Մարդու կյանքից առավել արժեքավոր բան չկա, ամեն բան կորցնում է իր իմաստը՝ Գորի քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի ֆոնին,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ Գորիի մոտ տեղի ունեցած ավտոպատահարը մեկնաբանելիս:
Թբիլիսիի քաղաքապետը ցավակցել է ավտովթարի հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին:
«Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին, նրանց մտերիմներին, համայն Վրաստանին: Ավտովթարի ժամանակ տուժած քաղաքացիներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- հայտարարում է Կախա Կալաձեն՝ սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ:
Գորիի ավտոթվարը տեղի է ունեցել երեկ ուշ գիշեր: Ավտովթարի հետևանքով զոհվել է 6 մարդ: