Կախա Կալաձե. Կոբա Դավիթաշվիլու տեսքով Վրաստանը կորցրեց ճշմարտության համար պայքարող հայրենասեր մարդու
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ցավակցություն է հայտնում Կոբա Դավիթաշվիլու մահվան առիթով:
«Բոլորս վշտացած ենք Կոբա Դավիթաշվիլու մահվան առիթով: Նրա տեսքով Վրաստանը կորցրեց ճշմարտության համար պայքարող հայրենասեր մարդու: Մեծ է նրա ներդրումը վրաց քաղաքական գործընթացների առողջացման գործում: Նա եղել է 4 գումարման խորհրդարանների անդամ:
Վշտացած եմ և ցավակցություն եմ հայտնում Կոբա Դավիթաշվիլու ընտանիքի անդամներին, նրա մտերիմներին, համայն Վրաստանին»,- գրում է Կախա Կալաձեն «Ֆեյսբուքում»:
Վրաց քաղաքական գործիչ Կոբա Դավիթաշվիլին այսօր մահացել է 49 տարեկանում: