Կախա Կալաձե. Կարծում եմ, մտածելակերպի խնդիր է, երբ գոյություն ունեն ականատեսներ, որոնք չեն խոսում կոնկրետ փաստերի մասին
Ցավալի է, որ գոյություն ունեն ականատեսներ, որոնք չեն խոսում կոնկրետ փաստերի մասին, սա մենթալիտետի խնդիր է, որը պետք էփոխվի,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ լրագրողներին, Խորավայի փողոցում տեղի ունեցաղ սպանությունը մեկնաբանելիս:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, շատ ժամանակ է անհրաժեմտ, որպեսզի հանրության մտածելակերպը փոխվի:
«Նշված գործի կապակցությամբ աշխատանքն ընթանում է մի քանի ուղղությամբ՝ աշխատում են ներքին գործերի նախարարությունը, դատախազությունը: Ինչպես նաև ստեղծվել է խորհրդարանական հանձնաժողով, որն սկսում է աշխատել:
Լրագրողների հարցին, ինչպես կգնահատի Կալաձեն իրավապաշտպան Զվիադ Կուպրավայի կոչը, որ Վրաստանի կառավարությունը և վարչապետը պետք է հրաժարական տան, Կախա Կալաձեն պատասխանում է, որ որոշ ուժեր փորձում են, մահացածների ընտանիքների ողբերգությունը օգտագործել սեփական կուսակցական շահերի համար: