Կախա Կալաձե. Իշխանությունն իր լիակատար պատրաստակամությունն է հայտնում՝ հնարավորինս արագ դառնալ եվրոպական ընտանիքի անդամ
Կախա Կալաձե. Իշխանությունն իր լիակատար պատրաստակամությունն է հայտնում՝ հնարավորինս արագ դառնալ եվրոպական ընտանիքի անդամ

Մեր իշխանությունն իր լիակատար պատրաստակամությունն է հայտնում հնարավորինս արագ դառնալ Եվրոպա կոչվող ընտանիքի անդամ,- հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ գնահատելով Վրաստանի վերաբերյալ Եվրահանձնաժողովի հրապարակած վերլուծական զեկույցը։

Նրա խոսքով, սկզբունքորեն կարեւոր է եվրաինտեգրումը, ինչի համար երկիրը բազմաթիվ շահեկան փոփոխություններ է իրականացրել։

«Այս գնահատականն այսօր շատ արձագանք գտավ, և ես կցանկանայի միանալ շնորհավորանքներին։ Կարևոր քայլեր կձեռնարկվեն: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար, մեր երկրի, անձամբ ինձ համար սկզբունքորեն կարևոր է եվրաինտեգրումը։ 2012 թվականից մեր երկիրը, իշխանությունը շատ բան է արել այս դժվարին ճանապարհին։ Իհարկե, այսօր դեռ կան մարտահրավերներ, դեռ կան անելիքներ, որոնց համար մեր իշխանությունը հայտնում է իր լիակատար պատրաստակամությունը, որպեսզի մենք հնարավորինս արագ դառնանք Եվրոպա կոչվող ընտանիքի անդամ»,- ասել է Կախա Կալաձեն։

Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու դիմումի վերաբերյալ։