Կախա Կալաձե. Հոկտեմբերի 2-ին Թբիլիսիի բնակչությունը կկատարի իրեն հարիր ընտրությունը, որպեսզի շարունակվի վերակառուցումն ու զարգացումը
Կարծում եմ, երեկվա բանավեճում բոլորը լավ տեսան, թե ով ինչպես է պատկերացնում քաղաքի զարգացումը, ով ունի քաղաքի զարգացման տեսլական, ինչպես է պատկերացնում մայրաքաղաքը չորս տարի հետո, – ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, հոկտեմբերի 2-ին Թբիլիսիի բնակչությունը կկատարի իրեն հարիր ընտրությունը:
«Մարդիկ խոսում էին ամեն ինչի մասին, բացի Թբիլիսիից, և հասարակությունը, անշուշտ, ճիշտ որոշում կկայացնի հոկտեմբերի 2-ին, այնպիսի որոշում, որ հաղթի այս քաղաքը և շարունակվի վերակառուցումն ու զարգացումը», – ասաց Կալաձեն: