Կախա Կալաձե. Հիմա չկա՞ երկրում ժողովրդավարություն կամ ազատություն, սուտն ու արմատականությունը միշտ դատապարտված են պարտության

13:43, 29.11.2024

Հիմա չկա՞ երկրում ժողովրդավարություն կամ ազատություն, իսկ մինչև 2012 թվականը կա՞ր, երբ արտահայտման և խոսքի ազատությունը սահմանափակող մարդկանց անվանում էին որպես ժողովրդավարության փարոս,- այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կալաձեի խոսքով, սուտն ու արմատականությունը միշտ դատապարտված են ձախողման։

«Թող բացեն բանակցություններ, ի՞նչ խնդիր կա, ո՞վ է նրանց խանգարում։ Հիմա չկա՞ երկրում ժողովրդավարություն կամ ազատություն, իսկ մինչև 2012 թվականը կա՞ր, երբ արտահայտման և խոսքի ազատությունը սահմանափակող մարդկանց անվանում էին որպես ժողովրդավարության փարոս: Գործարարներին ահաբեկում էին, ձերբակալում էին, ստիպում էին ունեցվածքը ձևակերպել տարբեր պաշտոնյաների կամ պետության անունով։ Բանտերում բռնաբարում էին բանտարկյալներին, փողոցներում սպանում երիտասարդներին: Դա ժողովրդավարության փարոս էր, իսկ այսօր դուք չունե՞ք ազատություն և ժողովրդավարություն։ Սրանք էլ սուտ են, սուտ հայտարարություններ ու կեղծ քարոզչություն։ Այդ իսկ պատճառով դուք պարտվում եք և պարտվելու եք, քանի որ սուտն ու արմատականությունը միշտ դատապարտված են ձախողման, հավատացեք ինձ»,- ասել է Կախա Կալաձեն։

Նմանատիպ