Կախա Կալաձե. Հասարակական տրանսպորտի սահմանափակմանը զուգահեռ չեղարկվում է գոտային-ժամային կայանման վճարը
Հասարակական տրանսպորտի սահմանափակմանը զուգահեռ, ժամանակավորապես կչեղարկվի գոտային-ժամային կայանման վճարը,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ այսօրվա մամլո ասուլիսին:
«Երկրում ստեղծված համաճարկային իրավիճակից ելնելով, դուք գիտեք, որ վաղվանից սահմանափակվում է հասարակական տրանսպորտը, ավտոբուները, միկրոավտոբուսները և մետրոն, դրա հետ կապված գոտային-ժամային կայանումը, որը մեր տրանսպորտային քաղաքականության կարևորագույն բարեփոխումներից էր և այն բան միտված է նրան, որ մարդիկ մոտիվացիա ունենան երթևեկել հասարակական տրանսպորտով, քանի որ տրանսպորտը դադարեցնում է աշխատանքը, այս ընթացքում չեղարկվում է գոտային-ժամային կայանման վճարը»,- հայտարարել է Կախա Կալաձեն: