Կախա Կալաձե. Հաջողություն եմ մաղթում Գիորգի Գախարիային, համատեղ ջանքերով կկարողանանք արժանի կերպով հաղթահարել խնդիրները
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն վարչապետ Մամուկա Բախտաձեին շնորհակալություն է հայտնում և հայտարարում, որ նա մշտապես եղել է մայրաքաղաքի մունիցիպալիտետի կողքին:
Վրաստանի կառավարության փոփոխություններին Կախա Կալաձեն արձագանքել է կառավարության այսօրվա նիստին:
Կախա Կալաձեն հաջողություն է մաղթել Գիորգի Գախարիային, ով վարչապետի թեկնածու է:
«Համատեղ ջանքերով, փոխհամագործակցությամբ կհաջողվի իրականացնել առավել շատ կարևոր նախագիծ Թբիլիսիի համար: Մենք գիտենք, թե որքան խնդիրներ կան մայրաքաղաքում, որին անհրաժեշտ է աջակցություն՝ կենտրոնական իշխանության տեսքով, բյուջեից հնարավոր լինի հատկացնել ավելի և ավելի շատ գումար, որպեսզի կարողանանք լուծել խնդիրները, որոնք անհանգստացնում են Թբիլիսիի բնակչությանը: Վստահ եմ, համատեղ ջանքերով կկարողանանք արժանի կերպով հաղթահարել մայրաքաղաքում առկա խնդիրները»,- հայտարարել է Կախա Կալաձեն: