Կախա Կալաձե. Գիգի Ուգուլավան գտավ ելքը, Մելիան նրան կփոխարինի
Գիգի Ուգուլավան գտավ ելքը, Մելիան նրան կփոխարինի,- այսպես է պատասխանել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողների հարցին «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկի, Գիգի Ուգուլավայի երեկվա հայտարարությանը:
«Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգի Ուգուլավան «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղարին առաջարկել էր գրազ: Նրա հայտարարությամբ, եթե 10-րդ գումարման խորհրդարանի հավաքի օրը «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանը» օրենսդրական մարմնում լինի միայնակ, Կոբախիձեն պետք է գլուխը սափրի, հակառակ դեպքում՝ ինքը պետք է սափրի գլուխը: