Կախա Կալաձե. Ընթացիկ տարին առանձնացավ վրացի մարզիկների հաղթանակների բերկրանքով, իսկ ամանորյա ուղերձը կլինի «հաղթանակներով լի քաղաք»
Կախա Կալաձե. Ընթացիկ տարին առանձնացավ վրացի մարզիկների հաղթանակների բերկրանքով, իսկ ամանորյա ուղերձը կլինի «հաղթանակներով լի քաղաք»

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ խոսել է մայրաքաղաքում ընթացող ամանորյա նախապատրաստական ​​աշխատանքների մասին։

Կախա Կալաձեի խոսքով՝ 2024 թվականն առանձնացել է վրացի մարզիկների և այլ բնագավառների ներկայացուցիչների հաղթանակներով, ինչի պատճառով էլ ամանորյա կարգախոսը կլինի՝ «Հաղթանակներով լի քաղաք»։

«Ընթացիկ տարին առանձնացավ հաղթանակների բերկրանքով, որ մեր անվանի մարզիկները բերեցին Վրաստան ու մեր մայրաքաղաք։

Թբիլիսիի փողոցներում մենք տեսանք հանրային տոնախմբություն՝ մեր ֆուտբոլիստների, մեր օլիմպիականների, պարալիմպիականների, UFC-ի երկու չեմպիոնների հաղթանակներ, պատմական արդյունքներ տարբեր մարզաձևերում։ Մենք հաջողություններ ունեցանք ոչ միայն սպորտում, բոլորովին վերջերս, օրինակ, փոքրիկ Անդրիա Փուտկարաձեն ուրախացրեց Վրաստանը և նրան բերեց Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող երկրի կարգավիճակ, ինչը շատ ուրախալի է։

Հուսանք, որ հաջորդ տարին Վրաստանի համար էլ ավելի մեծ հաղթանակների ավետաբեր կդառնա։ Մեր ամանորյա ուղերձը հենց դա է լինելու՝ «Հաղթանակներով լի քաղաք»։ Այս կարգախոսի գաղափարն առաջացավ, երբ մենք ականատես եղանք այդքան հաղթանակների»,- ասել է Կախա Կալաձեն։