Կախա Կալաձե. Դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ ընտրությունները աշնանն են, սպասենք, մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու
Դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ գիտեք, որ ընտրությունները աշնանն են, և սպասենք, մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու, – ասաց մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ լրագրողների այն հարցին ի պատասխան, թե ինքը կլինի, թե ոչ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, «Վրացական երազանքը» քաղաքական ուժ է, որն այլընտրանք չունի, այս թիմն ունի ամենամեծ աջակցությունը և ամենամեծ աջակցությունը կունենա այս ինքնակառավարման ընտրություններում:
«Ինձ համար դա մեծ պատասխանատվություն է, լինել մայրաքաղաքի քաղաքապետ: Ես շատ լավ գիտակցում եմ այս պատասխանատվությունը: Ես ամեն ինչ անում եմ թիմակիցներիս և գործընկերներիս հետ՝ պատշաճ կերպով գլուխ հանելու համար: Չորս տարին լրանում է: Ինչ վերաբերում է ապագա ծրագրերին, ապա դեռ վաղ է այդ մասին խոսելը», – ասաց Կախա Կալաձեն:
Հարցին, թե ինչու ինքը չի մասնակցել կուսակցության քաղխորհրդի երեկվա նիստին, Կալաձեն ասաց, որ չի մասնակցել, քանի որ պատրաստվում էր շնորհանդեսին, ինչպես նաև կապ էր ունեցել վարակակիր անձի հետ և սպասում էր թեստի պատասխանին: