Կախա Կալաձե. Տարօրինակ հեռանալ էր, Ռոբին Դանիգանի հեռացման հետ կապված բազմաթիվ հարցեր առաջացան
Կախա Կալաձե. Տարօրինակ հեռանալ էր, Ռոբին Դանիգանի հեռացման հետ կապված բազմաթիվ հարցեր առաջացան

«Դա զարմանալի հեռացում էր, և այս առումով շատ հարցեր կան», – այսպես է արձագանքել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Ռոբին Դանիգանի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնից Վրաստանում հեռանալու վերաբերյալ հայտարարությանը։

Կախա Կալաձեի խոսքով՝ Վրաստանի իշխանությունների համար ռազմավարական գործընկերությունը Ամերիկայի հետ կարևոր է, ինչի համար պատրաստակամությունը պետք է լինի երկկողմ։

«Դա զարմանալի հեռացում էր։ Նրա այս կերպ հեռացման վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան։ Վրաստանի իշխանությունները պատրաստ են հարաբերությունների վերագործարկմանը։ Մեզ համար կարևոր է ռազմավարական գործընկերությունն ու բարեկամությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, և դա պետք է լինի երկկողմ։ Այս գործընթացում կային մարդիկ, ովքեր խոչընդոտում էին, սխալ տեղեկատվություն էին փոխանցում վարչակազմին, սպիտակի փոխարեն սև էին ներկայացնում, սակայն վստահ եմ, ամեն ինչ կտրուկ կփոխվի։ Նախագահ Թրամփն ունի հստակ առաջնահերթություններ՝ «խորքային պետության» դեմ պայքարը, պատերազմի ավարտը, ինչը ողջունում ենք և աջակցում նրան», – հայտարարել է Կախա Կալաձեն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը Վրաստանում լքել է պաշտոնը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ դեսպանատուն։ Ինչպես պարզաբանել է Դանիգանը՝ «Ես ընդունել եմ անձնական որոշում՝ անցնել թոշակի։ Իմ հետկանչը իմ կառավարությունը չի պահանջել»։