Կախա Կալաձե. Ցանկանում եմ հանձնարարարել գամգեբելիներին, որ անվճար ճաշարաններում, որտեղ կան շատ բաժանորդներ, բոլոր տարեցներին բաժանենք շնչադիմակներ
Այսօրվանից ցանկանում եմ, հանձնարարել համապատասխան ծառայություններին, որպեսզի սպասարկման կենտրոններում ծառայության ժամանակ չլինեն հերթեր և մեծ թվով մարդիկ չհավաքվեն փոքր տարածքում,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ կառավարության նիստին:
«Առկա համաճարակային իրադրությունից ելնելով ստիպված ենք ձեռնարկել միջոցներ, որպեսզի պաշտպանենք մեր քաղաքացիների առողջությունը և կյանքի անվտանգությունը: Այսօրվանից ցանկանում եմ, հանձնարարել համապատասխան ծառայություններին, որպեսզի սպասարկման կենտրոններում ծառայության ժամանակ չլինեն հերթեր և մեծ թվով մարդիկ չհավաքվեն փոքր տարածքում: Իմ խնդրանքն է, ամեն բան լինի կարգավորված, ով չի ունենա շնչադիմակ, առավելագույնս բաժանել, քանի որ առանց շնչադիմակի շենք մուտք գործելը կտրականապես անընդունելի է: Ուստի պետք է պաշտպանենք մեր քաղաքացիների առողջությունը: Բացի այդ, ցանկանում եմ հանձնարարարել գամգեբելիներին, որ անվճար ճաշարաններում, որտեղ կան շատ բաժանորդներ, բոլոր տարեցներին բաժանենք շնչադիմակներ»,- հայտարարել է Կախա Կալաձեն: