Կախա Կալաձե. Բռնազավթումն ամենամեծ չարիքն է, որին Վրաստանը երբեք չի ընտելանա
Մենք անպայման կվերադարձնենք մեր կորցրած տարածքները,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանատանը գտնվելիս:
Նրա խոսքով, բռնազավթումն ամենամեծ չարիքն է, որին Վրաստանը երբեք չի ընտելանա:
«Մեր երկրի համար ահավոր օրերից անցել է 12 տարի, որի հետևանքով զոհվեցին անմեղ մարդիկ և կորցրեցինք տարածքներ: Բռնազավթումն ամենամեծ չարիքն է, որին մենք երբեք չենք ընտելանա:
Ամեն բան պետք է անենք և բռնազավթման դեմ պայքարենք կրթությամբ, տնտեսական զարգացմամբ և առաջընթացով: Մենք անպայման կվերադարձնենք մեր կորցրած տարածքները»,- հայտարարել է Կախա Կալաձեն: