Կախա Իմնաձեն մասնակցել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի տեսակոնֆերանսին
ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ, Կախա Իմնաձեն մասնակցել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ «երեխաները և զինված հակամարտություն» թեմայով բաց տեսակոնֆերանսին:
ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցչության հաղորդմամբ, իր ելույթում Իմնաձեն նշել է, որ Վրաստանը, որպես երեխաների իրավունքների հռչակագրի և նրա զինված հակամարտություններում երեխաների ներգրավման հավելյալ արձանագրության անդամ, լիովին կրում է պատասխանատվություն, կատարել հաստատված նորմերը, երեխա-զինվորների օգտագործման արգելքի մասին:
Վրաստանի ներկայացուցիչը ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում բնակվող երեխաների իրավունքները կրկին խախտվում են բռնազավթիչ ուժերի կողմից:
Կախա Իմնաձեն նշել է, որ ներկայումս գոյություն ունեցող մարդու իրավունքների և մարդասիրական բարդ իրավիճակը ավելի է բարդացել «կովիդ 19»-ի պայմաններում: Այս ծանր իրավիճակում, երբ չափազանց կարևոր է հաշվի առնել գլխավոր քարտուղարի կոչը`դադարեցնել գլոբալ հակամարտությունները, Ռուսաստանը շարունակում է բարձրացնել այսպես կոչված սահմանային նշանները, բռնազավթված գծի երկայնքով: Ավելին, Ռուսաստանի կողմից «հատման կետերի» անպատասխանատու և անմարդկային փակման պատճառով բնակչությունը, այդ թվում երեխաները, չունեն բժշկական օգնություն ստանալու հնարավորություն: Արդյունքում, բռնազավթված գծից այնկողմ բնակվող էթնիկ վրացիների մահացության թիվը այս տարի աճել է մինչև 14-ի:
ՄԱԿ-ում Վրաստանի դեսպանը մեկ անգամ ևս վերահաստատել է Վրաստանի պատրաստակամությունը, պաշտպանել երեխաների իրավունքները և կոչ է արել միջազգային հանրությանը պահանջել Ռուսաստանից դադարեցնել իր ապակառուցողական գործողությունները Վրաստանի բռնազավթված տարածքներում և կատարել միջազգային պարտավորությունները: