Կախա Գուլեդանի. Վարչապետի նախաձեռնությամբ համայնքները սկսել են աշխատել երկարաժամկետ ծրագրերի վրա, իսկ ինքնակառավարման ծրագրերը կհամաձայնեցվեն ոլորտային նախարարությունների ծրագրերի հետ
Կախա Գուլեդանի. Վարչապետի նախաձեռնությամբ համայնքները սկսել են աշխատել երկարաժամկետ ծրագրերի վրա, իսկ ինքնակառավարման ծրագրերը կհամաձայնեցվեն ոլորտային նախարարությունների ծրագրերի հետ

Մունիցիպալիտետների բոլոր կարիքները հնարավոր չէ հոգալ տեղական ռեսուրսներով, հենց այդ պատճառով մոտ ապագայում երկարաժամկետ գործողությունների ծրագրերը կուղարկվեն ոլորտային նախարարություններ։ Ինքնակառավարման մարմինների քաղաքապետերի և սակրեբուլոների (ավագանիների) նախագահների հետ հանդիպումը շատ արդյունավետ էր և պրոդուկտիվ. այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի տարածքային զարգացման նախարար Կախա Գուլեդանին։

Ինչպես նշել է Կախա Գուլեդանին, վարչապետի նախաձեռնությամբ մունիցիպալիտետները սկսել են աշխատել երկարաժամկետ ծրագրերի վրա, որոնցում սկզբից մինչև վերջ ներգրավված է տարածքային զարգացման նախարարությունը։

«Մենք իրականացնում ենք գործընթացների ֆասիլիտացում։ Այս փուլում արդեն յուրաքանչյուր մունիցիպալիտետում մշակված է զարգացման երկարաժամկետ ծրագիր, սակայն բոլոր այն կարիքները, որոնք կան մունիցիպալիտետում, հնարավոր չէ հոգալ տեղական ռեսուրսներով։ Հենց այդ պատճառով մոտ ապագայում երկարաժամկետ գործողությունների ծրագրերը կուղարկվեն ոլորտային նախարարություններին։ Տեղի կունենա ինքնակառավարման մարմինների և ոլորտային նախարարությունների ծրագրերի համադրում և սինխրոնիզացում, որից հետո գործընթացը կրկին կտեղափոխվի մունիցիպալիտետ։ Տեղի կունենան երկարաժամկետ գործողությունների ծրագրերի հանրային քննարկումներ բնակչության հետ և վերջում՝ հաստատում սակրեբուլոյում։ Կարծում եմ՝ հանդիպումը շատ արդյունավետ էր և պրոդուկտիվ», – հայտարարել է Կախա Գուլեդանին։