Կաթոլիկ եկեղեցին տոնում է Քրիստոսի փառավոր հարության տոնը: Տոնի կապակցությամբ տոնական միջոցառումները անց են կացվել Վրաստանի բոլոր կաթոլիկ եկեղեցիներում:
«Կրոնի հարցերի պետական գործակալությունը և կառավարությունը շնորհավորում են կաթոլիկ եկեղեցուն, և բոլոր հավատացյալներին Զատկի տոնի առթիվ: Ցավոք, համավարակի պատճառով նույնիսկ Հռոմի պապը Վատիկանում չի կարող լիարժեքորեն կատարել միջոցառումները, ուստի, Վրաստանը, որպես ամբողջություն, սահմանափակ է նման գործողություններում: Հուսով ենք, որ շուտով մենք կհաղթենք համավարակին, և հաջորդ տարի կրոնական տոները կնշվեն սովորականի նման: Կրոնի գործակալությունը հոգ է տանում հավատացյալների համար և փորձում է ուշադրություն դարձնել նրանց առողջությանը», – ասում է կրոնի պետական գործակալության վերլուծաբան, Զվիադ Տղաբլաձեն:
Կաթոլիկական տոնի առթիվ հավատացյալներին շնորհավորեց նաև հոգևոր առաջնորդը և խոսեց այս օրվա կարևորության մասին:
«Այսօր կաթոլիկ եկեղեցին նշում է Զատիկը, որը տարվա ամենամեծ տոնն է: Մենք նշում ենք Քրիստոսի հարությունը, դա նշանակում է, որ Քրիստոսը տառապեց մեզ համար, մահացավ, հուղարկավորվեց, բայց երրորդ օրը, երբ նա հարություն առավ, սա այն օրն է, երբ Քրիստոսը հաղթեց մահին: Դա շատ կարևոր տոն է բոլոր քրիստոնյաների համար, քանի որ Քրիստոսի հարությունը մեզ համար ճանապարհ բացեց դեպի երկնքի արքայություն: Ցանկանում եմ շնորհավորել բոլոր կաթոլիկներին, ովքեր այսօր նշում են Զատիկը: Մաղթում եմ, որ բոլորդ զգաք հարություն առած Քրիստոսի զորությունը», – ասում է Թբիլիսիի կաթոլիկ տաճարի հոգևոր հովիվ, հայր Զուրաբ Կակաչիշվիլին: