Կատարի վարչապետը կարևորագույն պահին բանակցություններ է վարում Գազայի պատերազմում ԱՄՆ-ի կողմից աջակցվող հրադադարի ամրապնդման ուղղությամբ
ԱՄՆ-ի աջակցությամբ ընթացող զինադադարի ամրապնդման շուրջ բանակցությունները Գազայի պատերազմում հասել են «քրիտիկական» փուլ։ Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետ շեյխ Մոհամեդ բին Աբդուլրահման Ալ Թանին։
Նրա խոսքով՝ ներկայումս Գազայում ընդամենը դադար է, որը չի կարելի համարել իրական կրակի դադարեցում։
«Կրակի դադարեցման համաձայնագիրը չի կարող իրականացվել, եթե իսրայելական զորքերը ամբողջությամբ չհեռանան։ Գազայում կայունություն չի կարող լինել, եթե մարդիկ ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունեն՝ ինչը հիմա տեղի չի ունենում։ Ներկայումս մենք՝ Կատարը, Թուրքիան, Եգիպտոսը և Միացյալ Նահանգները, համատեղ աշխատում ենք, որպեսզի հաջորդ փուլի ճանապարհը պատրաստվի։ Այդ փուլը մեր տեսանկյունից ժամանակավոր է, քանի որ եթե մենք կենտրոնանանք միայն Գազայում տեղի ունեցածի վրա, այս երկու տարվա ընթացքում տեղի ունեցած աղետը բավարար չէ։ Քանի որ այս հակամարտությունն ունի խորքային արմատներ և այն միայն Գազային չի վերաբերում։ Այն կապված է նաև Արևմտյան ափի, ինչպես նաև պաղեստինցիների իրավունքների ու պետություն ստեղծելու հարցերի հետ», – հայտարարել է Կատարի կառավարության ղեկավարը։