Կատաղության դեպքի հայտնաբերման պատճառով Ծալկայում կարանտին է հայտարարվել
Գյուղատնտեսական պետական լաբորատորիան հաստատել է կատաղության դեպքը Ծալկայի մունիցիպալիտետում վայրի աղվեսի ախտաբանական նյութում: Այս մասին հայտնում է Մթերքի ազգային գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ, վարակված և ռիսկի գոտում հայտարարվել է կարանտին:
«Այս տարվա ապրիլի 6-ին Գյուղատնտեսական պետական լաբորատորիան հաստատեց կատաղության դեպք Ծալկայի մունիցիպալիտետում (հասցե՝ Ծալկա, Թամար թագուհու փողոց #132-ի հարևանությամբ):
Մթերքի ազգային գործակալության Քվեմո Քարթլիի բաժնի տեսուչի կողմից անցկացված հետաքննության արդյունքում պարզվեց, որ կատաղությամբ վարակված աղվեսին կծել են չորս թափառող շներ:
Հիվանդության տարածումը տեղայնացնելու և վերացնելու նպատակով Քվեմո Քարթլիի նահանգապետի հրամանով վարակված տարածքում հայտարարվեց կարանտին և վտանգված տարածքում ձեռնարկվեցին կարանտինային միջոցառումներ՝ վարակի կենտրոնի ախտահանում, հիվանդությունը կրող կենդանիների պատվաստում, կենդանիների տեղաշարժի հսկողություն, կատաղությամբ վարակված լինելու կասկածելի կենդանիների մեկուսացում և տեղափոխում ապաստարան:
Այս տարի ամբողջ երկրում լաբորատոր հաստատվել է կատաղության երեք դեպք:
Մթերքի ազգային գործակալությունը ամեն տարի անվճար պատվաստում է անցկացնում կատաղության դեմ և պատվաստում մինչև 300 հազար ընտանի կենդանիների (շներ, կատուներ):
Կատաղությունը կանխելու և վտանգից խուսափելու համար, գործակալությունը կոչ է անում բնակչությանը ամեն տարի պատվաստել իրենց ընտանի կենդանիներին (շներին, կատուներին) կատաղության դեմ։ Կատաղության դեմ պայքարի միջազգային փորձը և ուսումնասիրությունները միաձայն հաստատում են, որ թափառող և վայրի շների պոպուլյացիայի վերահսկումը և նրանց պատվաստումը կարևոր դեր են խաղում հիվանդության տարածման նվազեցման և լիակատար վերացման գործում», – ասվում է Մթերքի ազգային գործակալության հայտարարության մեջ։