Կասկածելի ծանրոցի պատճառով Հունաստանի արտաքին գործերի նախարարությունից տարհանել են մարդկանց

22:15, 26.10.2018

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունից, կասկածելի ծանրոցի պատճառով, իրավապահները տարհանել են շենքում գտնվող մարդկանց:

Euronews-ի տեղեկությամբ, դիվանագիտական գերատեսչությունում կասկածելի փաթեթը հայտնվել է ծանրոցի տեսքով: Անվտանգության նպատակով տեղում իրավապահների հետ միասին մոբիլիզացված էին նաև սակրավորներ:

Տեղի ունեցածի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

 

Նմանատիպ