Կաշխատենք Վրաստանի հետ, ԵԱՀԿ-ում Վրաստանի բարեկամների խմբի և միջազգային համաժողովներին, որպեսզի Ռուսաստանը պտասխան տա. ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունն արձագանքել է 2008 թվականի պատերազմի գործով Ստրասբուրգի դատարանի որոշմանը:
Ինչպես նշված է առաքելության հայտարարության մեջ, դատարանի որոշումը լրացուցիչ փաստարկ է ավելացնում միջազգային հանրության պահանջին, որ Ռուսաստանը դադարեցնի Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտումները:
«Անցյալ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը, հստակ որոշում կայացրեց հօգուտ Վրաստանի: Դատարանը հաստատել է, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի մի շարք հոդվածներ և արձանագրություններ: Նա պատասխանատու է քաղաքացիական անձանց կամայական ձերբակալությունների, անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի համար, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների իրենց տներ վերադառնալու իրավունքի սահմանափակման համար:
Դատարանը հաստատել է նաև, որ Ռուսաստանի կառավարությունը լիարժեք կամ նույնիսկ համարժեք հետաքննություն չի անցկացրել ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ:
Դատարանի որոշումը լրացուցիչ կշիռ է հաղորդում միջազգային հանրության պահանջին, որ Ռուսաստանը դադարեցնի կոպտորեն ոտնահարել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Անընդունելի են Ռուսաստանի փորձերը, վերահսկել և շահագործել Վրաստանի շրջանները` Աբխազիան և Հարավային Օսիան՝ բորդերիզացիայի, կամայական ձերբակալությունների, վարչական գծից այնկողմ տեղաշարժման սահմանափակումների և Վրաստանի երկու բռնազավթված տարածաշրջանների հետ սոցիալ-տնտեսական և ռազմական պայմանագրերի ճանապարհով: Այս գործողությունները սպառնում են վրացական այս շրջաններում ապրող մարդկանց կյանքին և մշակույթին, նրանք չունեն այն հնարավորությունները, որոնք պետք է ունենա Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի:
ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
«Մենք կաշխատենք Վրաստանի հետ, ԵԱՀԿ-ում Վրաստանի բարեկամների խմբի և միջազգային համաժողովներին, որպեսզի Ռուսաստանը պտասխան տա»,- նշված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության հայտարարության մեջ: