Կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում նախարարությունների քանակը 14-ից նվազելու է մինչև 11-ը
Կառավարությունում ծրագրված կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում, կառավարություն մտնող նախարարությունների քանակը 14-ից նվազելու է մինչև 11-ը,-այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն:
Ինչպես նշել է Բախտաձեն, մոտ օրերս խորհրդարանը պետք է վստահություն հայտնի նոր կառավարությանը և իր ծրագրին, որի հիմնական սկզբունքը լինելու է նվազեցված կառավարության հայեցակարգը, որը իր հերթին նախատեսում է ճկուն և արդյունավետ կառավարական միավորներ, նվազեցված կառավարության չափսեր ամբողջ տնտեսությունում:
«Մեր կողմից ծրագրված կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում, կառավարություն մտնող նախարարությունների քանակը 14-ից նվազելու է մինչև 11-ը: Այս բարեփոխմանը, որը կառավարական ծրագրի մի մասն է և պետք է անհապաղ կատարվի, հարկավոր է օրենսդրական փոփոխություններ և ժամանակ: Մեզ վստահություն հայտնելը օրենքով սահմանված ժամանակահատվածում ցավոք չի հասցվում, արդյունքում ստանում ենք իրավիճակ, որ վաղը խորհրդարանի առջև վստահություն ստանալու համար ներկայանալու ենք գոյություն ունեցող կազմով և նույն նախարարներով, որոնց մեծամասնությունը նոր կառավարության կաբինետի անդամներ չեն լինելու: Դրանից հետո, 2-3 շաբաթ անց երբ կիրականացվեն օրենսդրական և կադրային փոփոխություններ, մենք այս գործընթացը կսկսենք նորից, կլինեն լսումներ կոմիտեներում, խմբակցություններում և լիագումար նիստին»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Դրա հետ մեկտեղ, Մամուկա Բախտաձեն կոնկրետ անուններ չի տվել, սակայն հայտարարել է, որ կառավարությունում լինելու է մի քանի նոր դեմք:
Հեղինակ -
Edgar Barsegyan