Կարծում եմ, որ մենք եզակի հնարավորություն ունենք ամրապնդելու Հյուսիսատլանտյան դաշինքը. Ենս Սթիլթենբերգ
Կարծում եմ, որ մենք եզակի հնարավորություն ունենք ամրապնդելու Հյուսիսատլանտյան դաշինքը, նոր փուլ սկսենք Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև, – այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը :
Բլինկենը պետքարտուղարի պաշտոնում, Բրյուսելում առաջին անգամ է մասնակցում է ՆԱՏՕ-ի մինիստերիալին: Ենս Սթոլթենբերգը կենտրոնացավ ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից ուղարկված հաղորդագրության վրա, որը ենթադրում էր՝ դաշինքների վերականգնում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև կապերի ամրապնդում:
Ենս Սթոլթենբերգի խոսքով, առջևում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է և «ՆԱՏՕ 2030» նախաձեռնությունը:
«Անցած տարիների ընթացքում մենք հիանալի հարմարվել ենք: Սառը պատերազմից հետո մենք պետք է շարունակենք այս հարմարվողականությունը, և հենց դա է նշանակում «ՆԱՏՕ 2030»-ը: Քանի որ ՆԱՏՕ-ն բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսին է Ռուսաստանի շարունակական, անողոք պահվածքը, որը պատասխանատու է ոչ միայն մեր հարևանության, այլ նաև կիբերտարածքում մեր դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողությունների և մեր ժողովրդավարական գործընթացների խաթարման համար: Մեզ մշտապես կանգնած ենք ահաբեկչության սպառնալիքի առջև, կանգնած ենք կիբեր սպառնալիքների առջև, ունենք անվտանգության բարդություններ Չինաստանի վերելքի հետևանքով, ինչպես նաև միջուկային զենքի չտարածում և կլիմայի փոփոխություն: Ոչ մի դաշնակից և մայրցամաք չի կարող ինքնուրույն հաղթահարել այդ մարտահրավերները: Մեզ պետք է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միասնությունը: «ՆԱՏՕ 2030»-ի նախաձեռնությունն այն մասին է, թե ինչպես մենք կարող ենք անել այս ամենը և զբաղվել դրանով», – հայտարարել է Ենս Սթոլթենբերգը: