Կարծում եմ ընդդիմության մի մասը հաշվի կառնի խորհրդարան մտնելու կոչերը, իսկ մի մասը կմնա փողոցային ամբիոնի մոտ. Դավիթ Սերգեենկո

14:29, 01.02.2021

Խորհրդարանի փոխխոսնակ Դավիթ Սերգեենկոյի հայտարարությամբ, ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում Վրաստանի բարեկամ երկրները ընդդիմությանը կոչ էին անում մտնել խորհրդարան: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Սերգեենկոն, ընդդիմությանը խորհրդարան մտնելու կոչ են արել այնպիսի կարևոր ինստիտուտներ, ինչպիսիք են՝ Եվրախորհրդարանը և Եվրախորհուրդը: Սերգեենկոն հուսով է, որ ընդդիմության ինչ-որ մի մասը հաշվի կառնի այս կոչերը:

«Հետընտրական շրջանում Վրաստանի ոչ մի ընկեր չմնաց, որ չգրանցեր իր դիրքորոշումը, որ ընդդիմությունը պետք է մտնի խորհրդարան: Չեն մնացել նաև այլ հաստատություններ, այնպիսի կարևոր ինստիտուտներ, ինչպիսիք են Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը, որոնք հստակ կոչ չեն արել: Հավանաբար, հուսով եմ, որ նրանցից ոմանք հաշվի կառնեն այդ կոչերը և կմտնեն խորհրդարան, իսկ ոմանք կմնան փողոցային ամբիոնի մոտ»,- հայտարարել է Դավիթ Սերգեենկոն:

Նմանատիպ