«Կարծախ» և «Ղազբեգի» մաքսային անցակետերն աշխատում են արտակարգ ռեժիմում
«Կարծախ» և «Ղազբեգի» մաքսային անցակետերն աշխատում են արտակարգ ռեժիմում

Դարյալի կիրճում առատ ձյան պատճառով «Ղազբեգի» մաքսային անցակետը աշխատում է արտակարգ ռեժիմում,- այս մասին տեղեկություն է տարածում ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:

Սողանքի պատճառով, ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում:

Ինչպես նաև, բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (քամի, ձյունակույտ, սահմանափակ տեսանելիություն), արտակարգ ռեժիմում է աշխատում նաև «Կարծախ» սահմանային անցակետը: Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի կմ1-կմ36.5 հատվածում արգելված է կցովի, կիսակցովի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ մնացած ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է:

Եկամուտների ծառայության կայքէջում գործում է հատուկ «LIVE տեսախցիկ», ըստ որի ցանկացած մարդ շուրջօրյա ռեժիմում կարող է ուղիղ եթերով հետևել մաքսային անցակետերում առկա իրավիճակին: