Կարոլ Նավրոցկին հաղթել է Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում
Կարոլ Նավրոցկին հաղթել է Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հաղորդում են լեհական լրատվամիջոցները՝ հղում անելով Ազգային ընտրական հանձնաժողովին։
Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո վերջնական արդյունքները հետևյալն են. Նավրոցկին, որին աջակցում է ընդդիմադիր աջակողմյան պահպանողական «Օրենք և արդարադատություն» կուսակցությունը, ստացել է ձայների 50.9 տոկոսը, մինչդեռ իշխող կուսակցության թեկնածու՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Ցասկովսկին՝ 49.1 տոկոսը։
Լեհական լրատվամիջոցների տվյալներով՝ Ցասկովսկուն հաղթելու համար անհրաժեշտ էր 369,452 ձայն։
Ավելի վաղ, Ipsos-ի կողմից անցկացված էքզիթ-փոլի արդյունքներով, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Ցասկովսկին առաջատար էր ընտրություններում՝ հավաքելով ձայների 50.3 տոկոսը։
Լեհաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մայիսի 18-ին առաջին փուլին մասնակցած 13 թեկնածուներից ոչ մեկը չստացավ հաղթելու համար անհրաժեշտ ձայների քանակը։