Կարոլ Նավրոցկի. Լեհաստանը Ուկրաինայի ամենաուժեղ աջակցողն է եղել ռուսական ագրեսիայի դեմ, հույս ունեմ, որ կշարունակենք միասին աշխատել ընդհանուր բարիքի համար
Լեհաստանի նորընտիր նախագահ Կարոլ Նավրոցկին հույսով է սպասում Ուկրաինայի հետ գործընկերության շարունակությանը և խոսում է երկու երկրների միջև պատմական հարցերի կարգավորման անհրաժեշտության մասին։ Այս մասին Կարոլ Նավրոցկին գրել է սոցիալական ցանց X-ում։
Նրա խոսքով՝ Լեհաստանը Ուկրաինայի ամենաուժեղ աջակցողն է եղել ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, և ոչ մի այլ երկիր այդ սպառնալիքը Լեհաստանից լավ չի հասկանում։
«Հարգելի նախագահ Զելենսկի, շնորհակալություն Ձեր ուղերձի համար։ Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրների գործընկերության շարունակությանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխընկալման վրա։ Հավատում եմ, որ դա պահանջում է ոչ միայն լավ երկխոսություն, այլև երկարատև պատմական հարցերի կարգավորում։ Լեհաստանը Ուկրաինայի ամենաուժեղ աջակցողն է եղել ռուսական ագրեսիայի դեմ, և ոչ մի այլ երկիր այս սպառնալիքը մեզնից լավ չի հասկանում։ Հույս ունեմ, որ կշարունակենք համատեղ աշխատանքը ընդհանուր բարիքի համար, չլուծված անցյալի հարցերի կարգավորման և ապահով ապագայի համատեղ կառուցման ուղղությամբ», – գրել է Նավրոցկին։
Հիշեցնենք, որ Լեհաստանում հունիսի 1-ին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Կարոլ Նավրոցկին։ Նավրոցկին, ում աջակցում է ընդդիմադիր աջ-պահպանողական «Օրինաց և արդարադատություն» կուսակցությունը, ստացել է ձայների 50.9 տոկոսը։ Նա հաղթել է իշխող կուսակցության թեկնածուին՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկուն, որը ստացել է 49.1 տոկոս։