Կարող եմ մայրաքաղաքի բնակչությանը խոստանալ, որ հաջորդ տարի կիրականացնենք առավել շատ նախագիծ, քան իրականացրել ենք այս տարի. Կախա Կալաձե
Կարող եմ մայրաքաղաքի բնակչությանը խոստանալ, որ հաջորդ տարվա բյուջեն կլինի ավելի շատ, քան այս տարի էր և կիրականացնենք առավել շատ նախագծեր, քան իրականացրել ենք այս տարի:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, նախագծերն իրականացվում են տարբեր ուղղություններով՝ ենթակառուցվածք, բարեկարգում, էկոլոգիա, կանաչապատում, մնացորդների կառավարում, հանրային տրանսպորտի կարգավորում:
«2019 թվականի վերջին ամբողջությամբ կփոխարինվի առկա դեղին ավտոբուսների պարկը, կկարգավորվի մետրոն, կավելանան նոր կազմեր: Ամեն բան ուղղված կլինի նրան, որ Թբիլիսիում ապրելը հարմարավետ է, քաղաքը բարեկարգված և գեղեցիկ»,- հայտարարել է Կալաձեն: